Սասուն Խաչատրյան

Հիմնադիր տնօրեն, իրավաբան, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Կրթություն

1993-1998 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1998-2000 թվականներին ուսանել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում, միաժամանակ` դասավանդել նույն ԲՈՒՀ-ում։

Աշխատանքային գործունեությունը

2000 թվականի մայիսին աշխատանքի է անցել ՀՀ դատախազության համակարգում՝ որպես Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ։

2000-2003 թվականներին եղել է Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ, Մալաթիա Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ։

2003-2008 թվականներին եղել է Երևան քաղաքի դատախազության քննիչ, ավագ քննիչ, ավագ դատախազ, Շենգավիթ համայնքի դատախազի տեղակալ։

2008-2013 թվականներին եղել է Երևան քաղաքի դատախազի տեղակալ։

2013 – 2014 թվականներին եղել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների, 2014 – 2016 թվականներին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ։ 2017 – 2018 թվականներին եղել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ։

2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է հատուկ քննչական ծառայության պետ։

2021 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։

2024 թվականի նոյեմբերի 18-ին հրաժարական է տվել, և նոյեմբերի 19-ին ազատվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնից։

2025 թվականին հիմնադրել է «Խաչատրյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ն  և մինչ օրս հանդիսանում է դրա ղեկավար։

Պարգևներ

ՀՀ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 27-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով:

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Հեռախոսահամար

+374 011 211 011

Հասցե

62 Հանրապետության, Երևան

Էլ․ Հասցե

khachatryanandpartners@gmail.com

© 2025 Khachatryan and Partners. All rights reserved.