Քաղաքացիական իրավունքը հանդիսանում է մարդու ամենօրյա կյանքի անբաժանելի մասն ու իրավական հիմքը՝ գույքային, պայմանագրային և անձնական ոչ գույքային հարաբերությունների կարգավորման համար։
Այն ընդգրկում է անհատների, կազմակերպությունների և պետության միջև առաջացող փոխհարաբերությունները, որոնք կարգավորվում են իրավահավասարության, ազատ կամարտահայտման և սեփականության անձեռնմխելիության սկզբունքներով:
Մեր գրասենյակը մատուցում է համալիր իրավաբանական ծառայություններ քաղաքացիական իրավունքի բոլոր հիմնական ուղղություններով՝ սկսած գույքային վեճերի լուծումից մինչև պայմանագրերի մշակում և իրավական վերլուծություն։ Մենք պաշտպանում ենք մեր հաճախորդների իրավունքները ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով՝ առաջարկելով պրոֆեսիոնալ աջակցություն իրավական դժվար իրավիճակներում։
Ցանկացած խնդրով՝ կապված սեփականության հետ, պայմանագրային պարտավորությունների խախտում, ժառանգական վեճ կամ ընտանեկան իրավական հարց՝ մենք պատրաստ ենք տրամադրել որակյալ և վստահելի իրավաբանական աջակցություն՝ հենվելով ՀՀ քաղաքացիական օրենսդրության, իրավական պրակտիկայի և միջազգային փորձի վրա։