Կորպորատիվ և ձեռնարկատիրական իրավունքը կարգավորում է իրավաբանական անձանց ստեղծման, կառավարման, վերակազմավորման, լուծարման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում առաջացող քաղաքացիական և տնտեսական հարաբերությունները։
Այս ոլորտն իր մեջ ներառում է ոչ միայն ընկերությունների ներքին հարաբերությունները, այլև արտաքին գործարքները, գործընկերային վեճերը և գործարար իրավունքի պաշտպանությունը:
Մեր գրասենյակը տրամադրում է համապարփակ իրավաբանական ծառայություններ՝ ուղղված ինչպես նոր ընկերությունների հիմնադրմանը, այնպես էլ գործող բիզնեսի իրավական սպասարկմանը։ Մենք մշակում ենք հիմնադիր փաստաթղթեր, մասնակցում գործարքների իրավական ստուգմանն ու վերլուծությանը (Due Diligence), պաշտպանում բաժնետերերի ու գործընկերների իրավունքները՝ բիզնես գործընթացների բոլոր փուլերում։
Մենք աջակցում ենք նաև կորպորատիվ վեճերի կարգավորմանը՝ վերացնելով իրավական անորոշությունները և նվազեցնելով իրավական ռիսկերը ինչպես ներսում (սեփականատերերի միջև), այնպես էլ գործընկերների կամ վերահսկող մարմինների հետ առաջացած վեճերում։
Ձեռնարկատիրական գործունեության վստահելի իրավաբանական աջակցությունը ձեր բիզնեսի կայունության և զարգացման հիմնական գրավականն է։ Մենք տրամադրում ենք այդ աջակցությունը՝ հիմնվելով գործող օրենսդրության և միջազգային պրակտիկայի վրա։