Հովհաննես Ենոքյան

Հիմնադիր տնօրեն, իրավաբան, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Կրթություն

1991թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ստանալով իրավաբանի որակավորում: 

Աշխատանքային գործունեությունը

1985-1987թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1989-1994թթ. աշխատել է <<Անուշ>> Փ/Ձ-ում՝ որպես իրավախորհրդատու:

1994թ. ծառայել է ՀՀ ՆԳՆ ԿՀԴՊ գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի թիվ 2 վարչությունում:

1994-2016թթ. աշխատել է ՀՀ դատախազության համակարգում՝ նախ որպես քննիչ, ավագ քննիչ, դատախազի օգնական, դատախազի ավագ օգնական, ավագ դատախազ, ՀՀ գլխավոր դատախազությունում` նախ ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության դատախազ, պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ, ավագ դատախազ, ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:

2018թ. աշխատել է ՀՀ ոստիկանապետի խորհրդականի պաշտոնում:

2018-2021թթ. աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնում:

13.12.2019թ. ՀՀ Նախագահի հրամանագրով Հ. Ենոքյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

2021-2024թթ. աշխատել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնում:

Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով, ՀՀ նախագահի 13.11.2019թ. հրամանագրով՝ « Մխիթար Գոշ» մեդալով:

 

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն։

Հեռախոսահամար

+374 011 211 011

Հասցե

62 Հանրապետության, Երևան

Էլ․ Հասցե

khachatryanandpartners@gmail.com

© 2025 Khachatryan and Partners. All rights reserved.