Էդգար Պողոսյան
Ավագ իրավաբան, փաստաբան
Կրթություն
2007 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլետը՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում։
Աշխատանքային գործունեությունը
1999-2001 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2007-2010 թվականններին եղել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, 2010-2012 թվականներին՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության՝ պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ, 2012-2013 թվականներին՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության՝ պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ։
2013-2014 թվականներին եղել է ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ, 2014-2017 թվականներին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ։
26․01․2017 թվականին նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ և 17․11․2017 թվականին ազատվել պաշտոնից։
2017-2021 թվականներին եղել է ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ։
2021-2022 թվականներին եղել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 1-ին վարչության պետի պաշտոնակատար։
2022 թվականին նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 1-ին վարչության պետ։
20․05․2025 թվականին նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության պետ։
Պարգևներ
ՀՀ նախագահի` 2015թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով:
Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով:
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն