Մենք

Խաչատրյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակը տրամադրում է բարձրակարգ իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ՝ քրեական, քաղաքացիական, վարչական և կորպորատիվ իրավունքի ոլորտներում։

Մեր գործունեությունը հիմնված է արդարության և իրավունքի գերակայության սկզբունքների վրա։

Մեր պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ Ձեր իրավունքների պաշտպանությունը կիրականացվի առավել արագ և արդյունավետ։

Քաղաքացիական իրավունք
Քաղաքացիական իրավունքը հանդիսանում է մարդու ամենօրյա կյանքի անբաժանելի մասն ու իրավական հիմքը՝ գույքային, պայմանագրային և անձնական ոչ գույքային հարաբերությունների կարգավորման համար։
Քրեական իրավունք
Քրեական իրավունքը վերաբերում է այն իրավական նորմերին, որոնք սահմանում են հանցագործություն համարվող արարքները, պատիժների տեսակներն ու դրանց կիրառման ընթացակարգերը։
Վարչական իրավունք
Վարչական իրավունքը կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև առաջացող հարաբերությունները՝ կապված պետական իշխանության իրականացման, վարչական ակտերի ընդունման, վարչական տույժերի կիրառման և հանրային ծառայությունների մատուցման հետ։
Կորպորատիվ իրավունք
Կորպորատիվ և ձեռնարկատիրական իրավունքը կարգավորում է իրավաբանական անձանց ստեղծման, կառավարման, վերակազմավորման, լուծարման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում առաջացող քաղաքացիական և տնտեսական հարաբերությունները։
Միջազգային մասնավոր իրավունք
Միջազգային մասնավոր իրավունքը կարգավորում է այն քաղաքացիական, ընտանեկան և առևտրային հարաբերությունները, որոնց կողմերը կամ իրավահարաբերությունների տարրերը կապված են տարբեր պետությունների հետ։
Հեռախոսահամար

+374 011 211 011

Հասցե

62 Հանրապետության, Երևան

Էլ․ Հասցե

khachatryanandpartners@gmail.com

© 2025 Khachatryan and Partners. All rights reserved.